Որովայնի խոռոչի և հետորովայնային տարածության ՄՌՏ
Այս մեթոդը թույլ է տալիս գնահատել հետևյալ օրգանների վիճակը`
-
լյարդ,
-
լեղատար ուղիներ,
-
ենթաստամոքսային գեղձ,
-
փայծաղ,
-
երիկամեր,
-
մակերիկամներ,
-
ինչպես նաև ավշային հանգույցներ, խոշոր անոթային կառուցվածքներ, որովայնի խոռոչի, հետորովայնային տարածության և որովայնի պատի փափուկ հյուսվածքներ:
Առանց կոնտրաստի խոլանգիոգրաֆիայի մեթոդի կիրառումը թույլ է տալիս մանրամասն գնահատել լեղատար և ենթաստամոքսային գեղձի ուղիների վիճակը:
Առանց կոնտրաստի ուրոգրաֆիայի մեթոդը թույլ է տալիս գնահատել միզատար ուղիների վիճակը: